Լյորիսը Մանչեսթեր Սիթիի դեմ խաղի մասին. Ֆուտբոլն երբեմն լինում է գժական
«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին (4:3):
«Ֆուտբոլը երբեմն լինում է գժական: Էմոցիաների տեսանկյունից եղան շատ թռիչքներ և անկումներ:
Կարծում եմ, որ վերջին հաշվով մեծ նշանակություն ունեցավ առաջին խաղը: Մեզ համար շատ կարևոր էր բաց չթողնել և հենց դա էլ մեզ օգնեց անցնել կիսաեզրափակիչ:
Եթե վերլուծենք 1-ին խաղակեսը, ապա մենք կարող էինք ավելի լավ վարել խաղը: Այս փուլում չի կարելի անջատվել: Երևի հենց դա էլ տեղի ունեցավ, երբ խփեցինք երկրորդ գոլը: Բայց մենք դեռ սովորում ենք:
Սա շատ լավ հնարավորություն է ակումբի և շատ ֆուտբոլիստների համար, քանի որ մենք սովոր չենք խաղալ Չեմպիոնների լիգայի այս փուլում:
Բայց մենք ցույց տվեցինք բնավորություն և մեր անձնական որակները: Երկրորդ խաղակեսում մեզ համար շատ դժվար էր, բայց մենք մնացինք խաղի մեջ և պահպանեցինք հավատը»,- Լյորիսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: