Լյորենտեն բանակցում է Նապոլիի և ՄՅու-ի հետ
«Նապոլին» և «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր են ձեռք բերել «Տոտենհեմի» նախքին հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին, ով գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում:
Ինչպես հայտնում է As-ը, նեապոլցիները իսպանացուն պատրաստ ե առաջարկել 2 տարով պայմանագիր: Վերջինիս ձեռք բերել ցանկանում է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Անցած մրցաշրջանում անցկացրած 19 հանդիպումներում 34-ամյա իսպանացին խփել է 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: