Լիվեր – Ռեալ հանդիպման մեկնարկը կրկին հետաձգվել է
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը»։
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված էր 23:00-ին, սակայն այն նախ հետաձհվեց մինչև 23:15, այնուհետև մինչև` 23:30։ Այդ մասին հայտնում է «Լիվերպուլի» Twitter-ի պաշտոնական էջը։
Խնդիրն այն է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում խոշոր խցանումներ են, ինչի հետևանքով բազմաթիվ երկրպագուներ չեն կարողանում հասնել մարզադաշտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ