Լիվերպուլն ու Վուլվզը փոխանակում կիրականացնեն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլը» Դիեգու Ժոտայի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Վուլվերհեմպտոնի» հետ։ Մերսիսայդյան ակումբը 24-ամյա վինգերի դիմաց «գայլերին» կվճարեն 43 մլն եվրո կվճարի, իսկ կողմերի միջև էլ կկքնվի 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ի լրագրող Դոմինիկ Քինգը, «Վուլվզի» ճամբար կուղևորվի «Լիվերպուլի» 18-ամյա պաշտպան Կի-Ջանա Հուվերը, ում դիմաց ակումբը կվճարի 13 մլն եվրո։ Հոլանդացի եզրային պաշտպանը նոր ակումբի հետ կկքնի 5 տարվա պայմանագիր։
Իսկ ահա The Times Փոլ Ջոյսի տեղեկություններով, «Վուլվերհեմպտոնը» խաղացողի դիմաց միանգամից կվճարեն 9 մլն եվրո, իսկ ևս 4․5 մլն ակումբը հետագայում կվճարի բոնուսների տեսքով։
Հատկանշական է, որ Հուվերը առաջարկներ է ունեցել նաև «Ատլետիկո Մադրիդից» և «Յուվենտուսից», սակայն նա նախընտրել է տեղափոխվել հենց «Վուլվզ»։
# Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Կի-Ջանա Հոեվեր, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ