Լիվերպուլն անխափան է. Կլոպի թիմը կամային հաղթանակ տոնեց Նյուքասլի նկատմամբ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։
Հանդիպման մեկնարկում «կաչաղակները» սառը ցնցուղ էին պատրաստել տանտերերի համար և արդեն 7-րդ րոպեին Ջոնջո Շելվիի ջանքերով բացեցին խաղիը հաշվը։
Չնայած արագ բաց թողած գոլին` Յուրգեն Կլոպի տղաները շատ արագ ուշքի եկան և ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. նախ 21-րդ րոպեին աչքից ընկավ Դիոգու Ժոտան, ապա 25-րդ րոպեին` Մոհամեդ Սալահը։
Տևական ժամանակ խաղում չէին գրանցվում խփած գոլեր, սակայն 87-րդ րոպեին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը դրեց հանդիպման վերջակետը` հեռահար հարվածով դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։
Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթեց 3:1 հաշվով, վաստակեց 40 միավոր և ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում։
«Նյուքասլի» ակտիվում կա ընդամենը 10 միավոր և զբաղեցնում է նախավերջին` 19-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Նյուքասլ, Ջոնջո Շելվի, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ