Լիվերպուլի վրայից հանվել է Սիթիի տվյալների բազան «կոտրելու» մեղադրանքը
Նախորդ տարի բացահայտվեց, որ 2013 թվականին «Լիվերպուլը» «կոտրել» է «Մանչեսթեր Սիթիի» սկաուտական տվյալների բազան։
«Քաղաքաբանակները» նշում էին, որ տեղյակ են եղել, թե ով է կանգնած այդ ամենի հետևում, սակայն գործը դատարան չի հասել։ Կողմերը նախորդ տարի գործը փակել են փոխհատուցում վճարելու համաձայնությամբ։ Նախորդ տարի «Լիվերպուլը» որպես փոխհատուցում «Մանչեսթեր Սիթիին» վճարեց 1,1 մլն ֆունտ։
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հետաքրքրվել է այս գործով և իրականացրել հետազոտություն, սակայն գործը տվյալ պահին արդեն ունեցել է վաղեմություն, և քանի որ կողմերը հարթել էին կոնֆլիկտը, որոշվել է փակել գործը։
«FA-ն ուշադրությամբ լսել է այս գործի մեջ ներգրավված բոլոր վկաներին, ուսումնասիրել է ամբողջ ինֆորմացիան, որը հասանալի է և որոշել է չշարունակել հետաքննությունը։ Հետաքննությունը չշարունակելու պատճառ է հանդիսացել այն, որ գործն արդեն ունի վաղեմություն, և երկու կողմերը հարթել են խնդիրը»,- նշված է ասոցիացիայի պաշտոնական հայտարարության մեջ։
# Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի