«Լիվերպուլը» Սլոթի գլխավորությամբ վատագույն ցուցանիշն է գրանցել 📸
«Լիվերպուլը» ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (0:2) ունեցել է ընդամենը 0,17 xG (խմբ.` սպասվող գոլ), հաստատում է Opta-ն։
Դա մերսիսայդյան գրանդի` ակումբի գլխավոր մարզիչ Արնե Սլոթի օրոք վատագույն ցուցանիշն է։
Հատկանշական է, որ Սլոթի գլխավորությամբ նախորդ վատագույն ցուցանիշն անգլիական ակումբը նույնպես գրանցել էր «Պարի Սեն-Ժերմենի» դեմ խաղում։ 2025թ. մարտի 5-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (1:0) «Լիվերպուլն» ունեցել էր 0,27 xG։
«Լիվերպուլ» – ՊՍԺ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml