Լիվերպուլը չկարողացավ հաղթել, Չելսին ջախջախվեց (տեսանյութ)

Լիվերպուլը չկարողացավ հաղթել, Չելսին ջախջախվեց (տեսանյութ)

31/01/2019 - 02:11

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում կայացան 4 հանդիպումներ:

Առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լեսթերի» հետ՝ 1:1. երրորդ րոպեին հաշիվը բացել է Մանեն, իսկ առաջին խաղակեսի ավելացված 2-րդ րոպեին Մագուայերը հավասարեցրել է հաշիվը:

Կարելի է ասել խայտառակ պարտություն է կրել «Չելսին». Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվել է «Բորնմութին». դուբլ է ձևակերպել Քինգը, մեկական անգամ աչքի են ընկել Բրուքսը և Դենիելսը:

Մյուս խաղերում «Տոտենհեմը» 2:1 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին», իսկ «Սաութհեմփթոն»-«Քրիստալ Փելաս» մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:

Այս ոչ-ոքիից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 61 միավորով է գլխավորում աղյուսակը՝ հետապնդող «Ման. Սիթիից» առաջ լինելով 5 միավոր:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022