Լիվերպուլը շուտով ևս մեկ նորեկ կունենա․ ակումբը համաձայնության է հասել Վուլվզի հետ
«Վուլվերհեմպտոնի» վինգեր Դիեգու Ժոտան մոտ ժամանակներս կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ամեն ինչ շատ արագ է ստացվել․ մերսիսայդյան ակումբը կապ է հաստատել խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ և արագ հաղորդակցությունից հետո կողմերը համաձայնեցրել են խաղացողի անձնական պայմանագրի կետերը։ 24-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը մինչև 2025 թվականը պայմանագիր կկնքի «Լիվերպուլի» հետ։
Անձնական պայմանագրի կետերը համաձայնեցնելուց հետո «կարմիրները» կապվել են նաև «գայլերի» ղեկավարների հետ։ Նրանց հետ նույնպես բավականին արագ է ստացվել ամեն ինչ։ «Վուվլզի» ղեկավարներն ընդունել են «Լիվերպուլի» 43 մլն-անոց առաջարկը, ինչից հետո կողմերը հասել են սկզբունքային համաձայնության։ Գործարքը մոտ օրերս ավարտին կհասվի, իսկ Դիեգու Ժոտան կհամալրի ԱՊԼ-ի գործող չեմպիոնների կազմը։
Դիեգու Ժոտան 2017 թվականից հանդես է գալիս «Վուլվերհեմպտոնում», որի կազմում ընդահնուր առմամբ մասնակցել է 131 հանդիպման՝ դառնալով 44 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
# Դիեգու Ժոտա, Ժորժե Մենդեշ, Լիվերպուլ, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո