Լիվերպուլը շարունակում է հրաշքներ գործել?
Հունվարի 29-ի երեկոյան՝ Երևանի ժամանակով 23։45 րոպեին, Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետաձգված հանդիպումը, որի շրջանակում «Վեսթ Հեմն» ընդունել էր «Լիվերպուլին»։
Յուրգեն Կլոպի սաներն ամբողջ հանդիպման ընթացքում վերահսկում էին խաղի ընթացքը՝ 2 անպասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
Հաշիվը բացեց Մոհամեդ Սալահը, ով 35-րդ րոպեին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը, ապա երկրորդ խաղակեսի սկբնամասում՝ 52-րդ րոպեին, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը եզրափակեց Սալահի փոխանցումը։
Այսպիսով, «Լիվերպուլն» ԱՊԼ-ի շրջանակում տարավ 15-րդ անըդնմեջ հաղթանակը և անցկացրեց 41-րդ անպարտելի խաղը։ Հավերժ թվացող ռեկորդներն արդեն երերում են։
Յուրգեն Կլոպի սաները վաստակեցին 70 միավոր և առանց կասկածի գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 19 միավոր, իսկ «Վեսթ Հեմը» 23 միավորով 17-րդն է։
# Ալեքս Օքսյելդ-Չեմբերլեն, ԱՊԼ, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Վեսթ Հեմ