Լիվերպուլը նախապատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

Լիվերպուլը նախապատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

03/05/2020 - 16:17

«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին, ամենայն հավանականությամբ, ամռանը կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով La Gazetta dello Sport-ին, սենեգալցի պաշտպանի համար պայքարում ֆավորիտը «Լիվերպուլն» է։ Մերսիսայդյան ակումբը պատրաստ է այդ գործարքի մեջ ներառել նաև Դեյան Լովրենին։

Խաղացողին հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը», սակայն նշվում է, որ այդ ակումբների համար կենտրոնական պաշտպան ձեռքբերելը չի համարվում տրանսֆերային նպատակ։ Խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է պահպանում նաև ՊՍԺ-ն։

Նշվում է նաև, որ «Նապոլին» խաղացողի վաճառքից ցանկանում է նվազագույնը ստանալ 90 մլն եվրո։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023