Լիվերպուլը հաստատել է․ Վան Դեյկը վիրահատության կենթարկվի
«Լիվերպուլը» հրապարակել է կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի վնասվածքի մանրամասները, որը ֆուտբոլիստը ստացել է «Էվերտոնի» դեմ խաղում։ Այդ խաղում հոլանդացի ֆուտբոլիստը «իրիսների» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման արդյունքում խաղադաշտը լքել է 11-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։
Ինչպես տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը, 29-ամյա ֆուտբոլիստը վնասել է ծնկի հյուսվածքները, ինչի համար անհրաժեշտ է վիրահատություն, սակայն վերականգնման ժամկետները ակումբը չի հայտնել։
# ԱՊԼ, Էվերտոն, Լիվերպուլ, Վիրջիլ-վան-Դեյկ