Լիվերպուլը հաղթեց Սաութհեմփթոնին, այլ արդյունքներ ?
Ընթանում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը:
Փոխչեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին»: Մերսիսայդյան թիմի գոլերը խփել են Մանեն և Ֆիրմինոն: Խաղավերջում «Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանը կոպիտ սխալ է թույլ տվել, ինչի արդյունքում Դանի Ինգսը կրճատել է հաշվի տարբերությունը:
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Ասթոն Վիլա» – «Բորնմութ»՝ 1:2
«Բրայթոն» – «Վեսթ Հեմ»՝ 1:1
«Էվերթոն» – «Ուոթֆորդ»՝ 1:0
«Նորվիչ» – «Նյուքասլ»՝ 1:0
Հիշեցնենք, որ երկրորդ տուրի առաջին խաղում «Արսենալը» 2:1 հաշվով հաղթել էր «Բարնլիին»: