Լիվերպուլը հաղթել է Սալահի գոլի շնորհիվ` գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥

Լիվերպուլը հաղթել է Սալահի գոլի շնորհիվ` գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥

29/09/2024 - 11:45

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» «Մոլինյու» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Վուլվերհեմփթոնի» դեմ։

Բարդ ընթացք ստացած խաղում մերսիսայդյան ակումբը կարողացավ հաղթել 2:1 հաշվով։

Արնե Սլոթի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփեցին Իբրահիմա Կոնատեն ու Մոհամեդ Սալահը։ Վերջինս դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու հաղթանակ պարգևեց մերսիսայդյան ակումբին։

«Վուլվզից» աչքի ընկավ Ռայան Այիթ-Նուրին։

«Լիվերպուլը» վաստակեց 15 միավոր, շրջանցեց մրցակիցներին ու գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Գայլերը» 1 միավորով վերջինն են` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023