Լիվերպուլը կամային հաղթանակ տարավ Նյուքասլի նկատմամբ ?
ԱՊԼ-ի 5-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Նյուքասլին»: «Էնֆիլդում» կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով 3:1:
Հաշիվը բացել են հյուրերը. 7-րդ րոպեին Ուիլեմսը գոլի հեղինակ է դարձել:
28-րդ րոպեին Սանեն խփել է պատասխան գոլը, իսկ 40-ին նաև դուբլ է ձևակերպել: 72-րդ րոպեին Սալահը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 3:1:
Այս հաղթանակից հետո Կլոպի գլխավորած թիմը 100 %-անոց արդյունքով՝ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Նյուքասլ, Սադիո-Մանե