Լիվերը շատ ուժեղ էր. Կլոպի թիմը կրկին հաղթեց Ատլետիկոյին🎥

Լիվերը շատ ուժեղ էր. Կլոպի թիմը կրկին հաղթեց Ատլետիկոյին🎥

04/11/2021 - 01:52

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» B խմբի շրջանակում «Էնֆիլ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Յուրգեն Կլոպի սաները հաղթեն 2:0 հաշվով։

«Լիվերպուլին» հաղթանակ պարգևեցին Դիոգու Ժոտայի և Սադիո Մանեի գոլերը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Միլան» 1:1 «Պորտու»

B խումբը 4-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. «Լիվերպուլ» – 12 միավոր
  2. «Պորտու» – 5 միավոր
  3. «Ատլետիկո Մադրիդ» – 4 միավոր
  4. «Միլան» – 1 միավոր

Այսպիսով, «Լիվերպուլը» առաջին տեղով նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022