«Լիոնը» 13-րդ անընդմեջ հաղթանակն է տարել` ամրապնդվելով ՉԼ գոտում 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 22-րդ տուրի վերջին խաղում «Լիոնը» տնային խաղում 2:0 հաշվով հաղթել է «Նիցային»։
Տանտերերի հաղթական գոլերը խփել են Կորենտեն Տոլիսոն ու Նոա Նարտինը։
Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում տարել է 13-րդ անընդմեջ հաղթանակը։ Ակումբը նախորդ անգամ միավորներ է կորցրել 2025թ. դեկտեմբերի 7-ին «Լորյանի» դեմ Լիգա 1-ի 15-րդ տուրի խաղում` պարտվելով 0:1 հաշվով։
«Լիոնը» 45 միավորով ամրապնդվել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր պարգևող երրորդ տեղում։ Ակումբը եվրագավաթային ամենախոշոր մրցաշարին վերջին անգամ մասնակցել է 2019/20 մրաշրջանում։
«Նիցան» 23 միավորով 14-րդ տեղն է զբաղեցնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml