Լիոնը Ռեալին հայտնել է Նդոմբելեի տրանսֆերային արժեքը

Լիոնը Ռեալին հայտնել է Նդոմբելեի տրանսֆերային արժեքը

30/04/2019 - 18:18

«Ռեալը» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է ներառել «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին:

Ինչպես հայտնում է As-ը, մադրիդյան ակումբը նախնական բանակցություններ է վարել 22-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ:

Այդ բանակցությունների ընթացքում «Ռեալին» հայտնել են «Լիոնի» պահանջները: Ակումբը Նդոմբելեի տրանսֆերը գնահատել է 100 միլիոն եվրո:

«Լիոնը» մեկ անգամ արդեն մերժել է ֆուտբոլիստի տրանսֆերի համար 50 մլն եվրո գումարով առաջարկը:

Ֆրանսիական աղբյուրը հայտնում է, որ 100 միլիոն եվրոն ընդամենը մեկնարկային գինն է և այն կարող է նվազեցվել մինչև 70-80 միլիոն:

Նդոմբելեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»:

Կիսապաշտպանը Լիգա 1-ի ընթացիկ առաջնությունում 30 հանդիպման է մասնակցել՝ կատարելով 6 գոլային փոխանցում:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022