Լիլի հեքիաթը շարունակվում է. «շները» դարձան Ֆրանսիայի սուպերգավաթակիր🎥
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի «Բլումֆիլդ» մարզադաշտում կայացավ Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում մրցեցին գործող չեմպիոն «Լիլն» ու գավաթակիր ՊՍԺ-ն։
Առաջին խաղակեսում, ճիշտ է, փարիզյան ակումբն ավելի շատ էր տիրում գնդակին (67%), սակայն «Լիլի» գրոհներն ավելի վտանգավոր և նախքան ընդմիջման գնալը Ժոսլեն Գուրվենեկի սաները բացեցին խաղի հաշիվը. 45-րդ րոպեին հիասքանչ գոլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Շեկան։
Երկրորդ խաղակեսում ՊՍԺ-ի առավելությունն արդեն շոշափելի էր, որը միայն 74-րդ րոպեին տվեց իր արդյունքը, սակայն Պրեսնել Կիմպեմբեի խփած գոլը հանդիպման գլխավոր մրցավար Իգալ Ֆրիդը, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չարձանգրեց։
Խաղավարտին մոտ` 90+2-րդ րոպեին, հաշիվը վերականգնելու հիանալի հնարավորություն ուներ Ժորժինիո Վեյմալդումը, սակայն նրա հարվածից հետո «Լիլի» դարպասապահ Լեո Ժարդիմը մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին։
Ամեն դեպքում, «Լիլը» պահպանեց հաղթական հաշիվը և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ֆրանսիայի սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոսլեն Գուրվենեկ, Լեո Ժարդիմ, Լիլ, Մաուրիսիո-Պոչետինո, Շեկա, ՊՍԺ, Պրեսնել Կիմպեմբե, Ֆրանսիայի Սուպեր գավաթ