Լիբերտադորեսի գավաթ. «Ֆլամենգոն» դուրս է եկել եզրափակիչ 🎥
Լիբերտադորեսի գավաթ. «Ֆլամենգոն» դուրս է եկել եզրափակիչ 🎥
30/10/2025 - 12:07

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը «Ֆլամենգոն» է։

Բրազիլական ակումբը կիսաեզրափակիչի պատասխան խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել արգենտինական «Ռասինգի» հետ։

Դիմակայության առաջին խաղում Ֆելիպե Լուիսի գլխավորած թիմը 88-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Մարկոս Ռոխոյի խփած ինքնագոլի շնորհիվ հաղթել էր 1:0 հաշվով։

«Ֆլամենգոն» անցնող 7 տարում արդեն չորրորդ անգամ է դուրս գալիս Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Ռիո դե Ժանեյրո քաղաքը ներկայացնող ակումբը 2019-ին ու 2022-ին նվաճել է տիտղոսը, իսկ 2021թ. պարտվել է բրազիլական մեկ այլ ակումբի` «Պալմեյրասին»։

Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում մրցում են ԼԴՈՒ Կիտոն և «Պալմեյրասը»։ Կողմերի առաջին խաղում էկվադորական ակումբը 3:0 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025