Լեսթերը ՄՅՈւ-ից Մագուայերի համար պահանջում է 90 մլն ֆունտ
«Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, կողմերը շարունակում են բանակցել, սակայն դեռ չեն կարողանում համաձայնության գալ ֆուտբոլիստի արժեքի հարցում:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, բանակցությունները մոտ են հաջող ավարտին:
«Լեսթերը» Մագուայերի համար պահանջում է 90 մլն ֆունտ: Դեռ հայտնի չէ, թե այդ գումարի մեջ ներառված են արդյոք հավելավճարները:
Անգլիայի հավաքականի կենտրոնական պաշտպանը մնում է ՄՅՈւ-ի և թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի գլխավոր տրանսֆեային նպատակը: