Լեո Մեսսին տվել է այն պաշտպանի անունը, ում դեմ խաղալը եղել է ամենաբարդը
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին ասել է, որ «Ժիրոնայի» պաշտպան Պաբլո Մաֆեոն իրեն հանդիպած ամենաբարդ պաշտպանն է․
«Ինձ երբեք չի անհանգստացրել այն փաստը, որ իմ նկատկմամբ խաղադաշտում հատուկ ուշադրություն է լինում մրցակցի պաշտպանների կողմից։ Հասկանում եմ, որ լինում են բարդ հանդիպումներ և տարօրինակ է անընդհատ զգալ մեկի ներկայությունը քո շուրջը:
Ինձ հանդիպած ամենաբարդ պաշտպանը եղել է «Ժիրոնայից» Պաբլո Մաֆեոն:
Ես երբեք չեմ բողոքում: Կարծում եմ, որ հարվածները ու ֆիզիկական կոնտակտը խաղի մի մասնիկն են: Ավելի շուտ զայրանում եմ, երբ վատ եմ խաղում»,- եզրափակել է Մեսսին։