Լեո Մեսսին դարձավ ԱԱ-ների պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը
ԱԱ-2022-ի եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը մրցում է Ֆրանսիայի դեմ։
«Ալբիսելեստեի» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Լեո Մեսսին։
35-ամյա ֆուտբոլիստն աշխարհի առաջնություններում անցկացնում է 26-րդ ֆուտբոլիստը։
Մեսսին դարձավ մունդիալների պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը` շրջանցելով Գերմանիայի հավաքականի լեգենդար նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսին։
Բացի դրանից, Ֆրանսիայի դեմ հանդիպման 23-րդ րոպեին Մեսսին դարձավ աշխարհի առաջնությունների պատմության ամենաշատ խաղաժամանակ անցկացրած ֆուտբոլիստը։
Արգենտինացի հարձակվողը ԱԱ-ների ընթացքում դաշտում անցկացրել է արդեն 2217 րոպե` շրջանցելով Պաոլո Մալդինիին (2216)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Լոթար Մաթեուս, Մունդիալ-2022, Պաոլո Մալդինի, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական