Մեսսիի՝ ռեկորդ գրանցած խաղակոշիկները կհայտնվեն նախ թանգարանում, այնուհետև՝ աճուրդի կհանվեն
Դեկտեմբերի 23-ին Լա լիգայի 15-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ արտագնա խաղում (0:3) արգենտինացի գոլահար Լեո Մեսսին «Բարսելոնայի» կազմում խփեց իր 644-րդ գոլը։
Այս գոլից հետո հայտարարվեց, որ Մեսսին մեկ ամումբի կազմում պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով գերազանցեց ֆուտբոլի արքա Պելեի ցուցանիշը․ բրազիլացին «Սանթոսի» կազմում պաշտոնական խաղերում հեղինակել է 643 գնդակ։
Ինչպես տեղեկացնում է AdidasFootball-ի թվիթերյան էջը, խաղակոշիկները, որոնցով արգենտինացին խփել է իր ռեկորդային գոլը, հանձնվել են Կատալոնիայի Ազգային արվեստի թանգարանին։ Որոշումը համատեղ կայացրել են Մեսսին և Adidas-ը։
Խաղակոշիկները մեկ ամիս կգտնվեն թանգարանի օվալաձև սրահում, որից հետո կհանվեն աճուրդի։
Վաճառքից ստացված գումարը կուղղվի օնկոլոգիական խնդիրներ ունեցող երեխաների բուժման և նրանց ընտանիքների կարիքներին՝ «Արվեստ և առողջություն» ծրագրի շրջանակում։
Հավեենք, որ Լեո Մեսսին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում բոլոր խաղերի շրջանակում 33-ամյա արգենտինացին մասնակցել է 27 հանդիպման, դաևձել 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Լա լիգա, Մեսսի, Պելե, Ռեկորդ, Սանթոս