Լեո Մեսսիի արդյունավետության երաշտը Էլ կլասիկոներում

Լեո Մեսսիի արդյունավետության երաշտը Էլ կլասիկոներում

25/10/2020 - 12:49

Հոկտեմբերի 24-ին Լա լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում կայացավ հերթական Էլ կլասիկոն։

«Ռեալը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, կատալոնական ակումբի ավաբ Լեո Մեսսին արդեն տևական ժամանակ է որևէ արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկնում Էլ կլասիկոների շրջանակում։ Արգենտինացի ֆուտբոլիստը վերջին 7 Կլասիկոներից մասնակցել է 6-ին, որոնցից և ոչ մեկում չի դարձել ո՛չ գոլի և ո՛չ էլ գոլային փոխանցման հեղինակ։

33-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ Կլասիկոյի շրջանակում գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ դարձել է 2018 թվականի մայիսի 6-ին կայացած հանդիպման ժամանակ, երբ կողմերը «Կամ Նոու» մարզադաշտում չպարզեցին հաղթողին՝ գրանցվեց 2։2 հաշվիը։ Այդ խաղում Մեսսին դարձել է գոլի հեղինակ։

Ընդ որում, հատկանշական է, որ Մեսսիի արդյուավետության երաշտը սկսվել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալից» հեռանալուց հետո։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023