Լեոնարդո Բոնուչին շուտով նոր ակումբ կունենա
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարիերան կշարունակի «Ունիոն Բեռլինի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
36-ամյա ֆուտբոլիստը «Ունիոնի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
Նշվում է, որ վետերան ֆուտբոլիստն արդեն այսօր` օգոստոսի 31-ին, կմեկնի Բեռլին, որտեղ բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Ռոմանոն հաստատում է, որ Բոնուչիի ընտրության հարցում կարևոր նշանակություն է ունեցել, որ «Ունիոն Բեռլինը» մասնակցելու է Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության խմբային փուլին։
Հիշեցնենք, որ Լեոնարդո Բոնուչին «Յուվենտուսի» կազմում հանդես է եկել 2010-17 և 2018-23 թթ.` անցկացրած 502 խաղում դառնալով 37 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեոնարդո-Բոնուչի, Յուվենտուս, Ունիոն-Բեռլին, Չեմպիոնների-լիգա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո