Լեմպարդ․ «Իմ բախտը բերել է․ ես կարողանում եմ ճնշմանը դիմանալ»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Պրեմիեր լիգայի շրջանակում արտագնա խաղում «Լեսթերից» կրած պարտությունից հետո (2:0) խոսել է վերջին շրջանում լոնդոնյան ակումբի անհաջող ելույթների մասին։
«Զբաղեցնելով այս պաշտոնը՝ ես գիտակցում էի աշխատանքի դժվարությունը և արձագանքը վատ արդյունքի դեպքում։
Մենք չէինք կարող նոր տրանսֆերներ մեզ թույլ տալ․ երիտասարդ կազմով էինք խաղում։ Հետո մի պահ միանգամից մի քանի ձեռքբերում ունեցանք, սակայն նրանց ժամանակ է պետք անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերելու համար։
Մեզ, պարզապես, պայքարել է պետք․ նոյեմբերին մեր գործերը հիանալի էին, սակայն հիմա մեր երկինքն այնքան էլ անամպ չէ։
Մենք միակը չենք, ով խնդիրներ ունի, իսկ ես միակ մարզիչը չեմ, ով հայտնվել է ճնշման տակ։ Իմ բախտը բերել է․ ես կարողանում եմ ճնշմանը դիմանալ։
Ինձ դուր չի գալիս, որ մենք չենք հաղթում։ Ցանկանում եմ՝ բոլորն ասեն, որ «Չելսին» ձգտում է չեմպիոնությոն, ինչպես մեկ ամիս առաջ էր։
Մեզ մնում է միայն հաղթահարել այս ծանր շրջանը»,- 42-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ 19 հանդիպումներից հետո «ազնվականները» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում են։
# ԱՊԼ, Լեսթեր, Չելսի, Ֆրենկ-Լեմպարդ