Լեմպարդ․ «Չեմ պատրաստվում ոգևորվել հինգ րոպեանոց առաջատարությունից»
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Չելսին» հյուրընկալվելիս 0։2 հաշվով հաղթեց «Նյուքասլին» և վաստակած 18 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը․
«Առաջին 20 րոպեների ընթացքում մենք հիասքանչ տեսք ունեինք, քանի որ վերահսկում էինք գնդակի ու խաղի ընթացքը։ Անչափ հեշտ էր խաղալ առանց սրություն մտցնող փոխանցումների, սակայն մենք ստիպված էինք շարունակել պահեր ստեղծել և ջանք չխնայել, որպեսզի ներխուժեինք մրցակցի տուգանային հրապարակ։
Ես չեմ պատրաստվում հինգ րոպեանոց առաջատարությունից ոգևորվել, քանի որ մրցաշրջանն անչափ երկար է։ Ամենակարևորն արդյունքն է, քանի որ Պրեմիեր լիգան անչափ անխիղճ մրցաշար է։ Տղաներն այսօր գլուխ հանեցին առաջադրանքից, ինչի համար անչափ ուրախ եմ»,- նշել է Լեմպարդը, ում խոսքերը մեջբերում է BBC Sport-ը։
# ԱՊԼ, Նյուքասլ, Չելսի, Ֆրենկ-Լեմպարդ