Լեմպարդ․ «Կարծում եմ՝ Ռահիմը գիտի, որ դա մի փոքր սխալ է»

Լեմպարդ․ «Կարծում եմ՝ Ռահիմը գիտի, որ դա մի փոքր սխալ է»

25/06/2020 - 18:47

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստեթրլինգի այն խոսքերին, որ անգլիական ֆուտբոլում ռասայական խտրականություն կա, որի պատճառով սևամորթ մարզիչները դժվարությամբ են գտնում աշխատանք՝ համեմատելով Ֆրենկ Լեմպարդի և Սթիվեն Ջերարդի օրինակը Էշլի Քոուլի և Սոլ Քեմբլի օրինակների հետ։

«Կարծում եմ՝ Ռահիմը գիտի, որ դա մի փոքր այդպես չէ։ Դա բավականին անփույթ հեմամտություն էր։

Կարելի է համեմատել ինձ, Ջերարդին, Սոլ Քեմբելին, ով հիանալի աշխատանք էր կատարել «Մեքլսֆիլդում» և «Սաութենդում»։ Մեզնից յուրաքանչյուրի համար դժվար է այդպիսի աշխատանք տանել։

Օրինակ՝ Էշլի Քոուլը, ով նախորդ տարի կարիերան ավարտեց «Դերբի Քաունթիի» կազմում և այժմ այստեղ մեծ աշխատանք է կատարում «Չելսիի» ակադեմիայում։ Նա հաջողության կհասնի անկախ այն բանից, թե ինչ որոշում կկայացնի։

Կարծում եմ՝ սխալ է անել այդպիսի համեմատություն՝ չիմանալով յուրաքանչյուր մարդու անցած ճանապարհը։ Այն, ինչ վերջին տարիներին ասում է Ռահիմ Սթերլինգը, խիզախություն է։ Այդ խնդիրները պետք է շրջանառվեին դեռևս շատ վաղուց, այդ պատճառով Սթերլինգը հարգանքի է արժանի այդ ամենը բարձրաձայնելու համար»,- նշել է Լեմպարդը, ում խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023