Լեմպարդի թիմը շարունակում է արկածախնդիր ելույթները🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։
Ֆրենկ Լեմպարդի թիմը շարունակում է արկածախնդիր ելույթները և հերթական 3։3 հաշիվը գրանցեց, սակայն այս անգամ ոչ թե «Չելսին» էլ հետ բերում կորցրածը, այլ մրցակիցը։
«Ազնվականները» բավականին արագ երկու գնդակի առավելություն ստացան․ 15 և 28-րդ րոպեներին Պրեմիեր լիգայի շրջանակում իր առաջին գոլերը խփեց Տիմո Վերները՝ դառնալով դուբլի հեղինակ։
Նախքան ընդմիջման գնալը 43-րդ րոպեին Դանի Ինգսը մեկ գնդակ հետ բերեց, իսկ 57-րդ րոպեին Չե Ադամսը հավասրացրեց հաշիվը, սակայն 59-րդ րոպեին ԱՊԼ-ի շրջանակում իր առաջին գոլը խփեց նաև Կայ Հավերցը՝ կրկին առաջ մղելով լոնդոնյան ակումբին։
Բաց թողած երրորդ գոլից հետո «սրբերն» ունեին խաղային առավելություն և բավականին երկար ժամանակ չէր հաջողվում խփել փրկության գոլը։ Միայն 90+2-րդ րոպեին Յանիկ Վեստերգորը գլխի դիպուկ հարվածով կարևոր միավոր փրկեց «Սաութհեմպտոնի» համար։
Այպսիսով, կայացած 5 խաղերից հետո «Չելսին» վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ Ռալֆ Հազնհյութլի թիմը 7 միավորով 11-րդն է։
# Դանի Ինգս, Կայ Հավերց, Յանիկ Վեստերգոր, Չե Ադամս, Չելսի, Ռալֆ Հազնհյութլ, Սաութհեմփթոն, Տիմո Վերներ, Ֆրենկ-Լեմպարդ