Լեգանեսի նկատմամբ հաղթանակը և խփած գնդակը Լեո Մեսսիի համար դարձել են հոբելյանական
Իսպանիայի գավաթի շրջանակում «Բարսելոնան» 5։0 հաշվով հաղթեց «Լեգանեսին»։
Այս հաղթանակը թիմի ավագ Լեո Մեսսիի համար ակումբի կազմում բոլոր մրցաշարերում դարձավ 500-րդը։ Արգենտինացի խաղացողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 710 հանդիպման՝ դառնալով 622 գոլի հեղինակ։
Բացի այդ արդյունքից՝ Մեսսին ևս մեկ տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ Դառնալով դուբլի հեղինակ՝ իսպանական մրցաշարերի կազմում հեղինակեց 499-րդ և 500-րդ գոլերը։
Իսպանական ֆուտբոլի պատմության մեջ Լեո Մեսսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է ակումբային մակարդակով տոնել 500 հաղթանակ։
Լավագույնների թվում են նաև Խավին (482 հաղթանակ), Իկեր Կասիլիասը (463), Անդրես Ինիեստան (459), Անդոնի Սուբիսարետան (444), Սերխիո Ռամոսը (439)։
# Copa del Rey, Անդրես-Ինիեստա, Բարսելոնա, Իկեր Կասիլիաս, Լեո Մեսսի, Խավի, Սերխիո-Ռամոս