Լա լիգայի թեժ վերջաբանը․ Ատլետիկոն 11-րդ անգամ դարձավ չեմպիոն🎥
Ընթանում է իսպանական Լա լիգայի վերջին՝ 38-րդ տուրը, որի շրջանակում միանգամից 7 հանդիպումներ կայացան միաժաման, որոնց արդյունքներով էլ պարզ դարձավ ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի անունը։
Մրցաշարային աղյուսակի առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց տեղը Լա լիգայում պահպանելու համար պայքարող «Վալյադոլիդի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ 18-րդ րոպեին հետնապահները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Օսկար Պլանոն մեն-մենակ մնաց Յան Օբլակի դիմաց՝ հանգիստ բացելով խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո մադրիդյան ակումբը նետվեց առաջ՝ կորցրածը հետ բերելու։ Նախքան ընդմիջման գնալը, ճիշտ է, Դիեգո Սիմեոնեի սաներն ունեին տարածքային և խաղային առավելություն, սակայն ոչ մի կերպ չհաջվողվեց նրանց խփել պատասխան գնդակը, իսկ կողմերն ընդմիջման գնացին «Վալյադոլիդի» նվազագույն առավելությամբ։
Երկրորդ կեսի մեկնարկում «հնդակիցները» մեծացրին ճնշումը և 57-րդ րոպեին, ի վերջո, Անխել Կոռեայի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
67-րդ րոպեին էլ մադրիդյան ակումբն առաջ անցավ հաշվի մեջ․ Լուիս Սուարեսը խփեց «Ատլետիկոյի» չեմպիոնական գնդակը։
Խաղավարտին մոտ Դիեգո Սիմեոնեի թիմը հանգստացրեց խաղը և այն մոտեցրեց իր հաղթական ավարտին։
Այսպիսով, «Ատլետիկո Մադրիդը» 2։1 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին» և, անկախ մյուս հանդիպումների արդյունքներից, մադրիդյան ակումբը վաստակեց 86 միավոր՝ իր պատմության մեջ 11-րդ անգամ դառնալով Լա լիգայի չեմպիոն։
«Ատլետիկոյի» հանդիպմանը զուգահեռաբար Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում չեմպիոնության համար պայքարող «Ռեալը» մրցեց «Վիլյառեալի» դեմ։
Այս հանդիպումը նույնպես անսպասելի մեկնարկ ունեցավ․ 20-րդ րոպեին Երեմի Պինոն առաջ մղեց «դեղին սուզանավին»։
Բաց թողած գոլից հետո Զինեդին Զիդանի սաներն ունեին հսկայական առավելություն, ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն, նրանց չհաջողվեց մինչև ընդմիջման գնալ խփել պատասխան գնդակը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ «արքայական» ակումբն ուներ լուրջ առավելություն և 56-րդ րոպեին, ամեն դեպքում , խփեցին պատասխան գնդակը, սակայն Կարիմ Բենզեմայի գոլը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկվեց։
«Ռեալի» ֆուտբոլիստները, ամենայն հավանականությամբ, իմացան, որ «Ատլետիկոն» իր խաում առաջ է անցել հաշվի մեջ և, անկախ ամեն ինչից, դառնալու է չեմպիոն, այդ պատճառով էլ «սերուցքայինները» կարծես թևաթափ եղան մի պահ, սակայն, ի վերջո, 87-րդ րոպեին Կարիմ Բենզեման հավասարացրեց հաշիվը։
Թվում էր՝ խաղը կավարտվի 1։1 հաշվով, սակայն Լուկա Մոդրիչը 90+2-րդ րոպեին խփեց նաև «Ռեալի» հաղթական գնդակը, սակայն դա բավար չեղավ չեմպիոն դառնալու համար։
Այսպիսով, «Ռեալը» 2։1 հաշվով հաղթեց«Վիլյառեալին»։ «Արքայական» ակումբը վաստակեց 84միավոր և առաջնությունը եզրափակեց 2-րդ հորիզոնակսնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել Կոռեա, Ատլետիկո Մադրիդ, Երեմի Պինա, Լա-լիգա, Լուիս-Սուարես, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ, Վալյադոլիդ, Վիլյառեալ