Լարված ֆուտբոլ Երևանում. Հայաստանն ու Ուելսը չպարզեցին հաղթողին 🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Ուելսի ընտրանու դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ լարված և փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն կողմերին վիճակված չէր պարզել հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Ալեքսանդր Պետրակովի թիմից 6-րդ րոպեին հաշիվը բացեց Լուկաս Սելարայանը, իսկ «վիշապների» գնդակը 45+2-րդ րոպեին, որպես ինքնագոլ, գրանցվեց Նաիր Թիկնիզյանի անվան դիմաց։
D խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
Լատվիա – Խորվաթիա
Այժմ խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- Թուրքիա (անցկացրած 7 խաղ) – 16 միավոտ
- Ուելս (անցկացրած 7 խաղ) – 11
- Խորվաթիա (անցկացրած 6 խաղ) – 10
- Հայաստան (անցկացրած 7 խաղ) – 8
- Լատվիա (անցկացրած 6 խաղ) – 3
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Ուելսի հավաքական