Լատինաամերիկյան կրքեր «Մարականայում». Արգենտինան հաղթեց Բրազիլիային 🎥
ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 6-րդ տուրում Արգենտինայի հավաքականը լեգենդար «Մարականա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Բրազիլիայի ընտրանու դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ լարված, համառ, միևնույն ժամանակ, բավական հավասար պայքարում։
Կողմերը միասին վերցրած 42 խախտում թույլ տվեցին, որոնցից 26-ը` «պենտակամպիոնները», 16-ը`«ալբիսելեստեն»
Վճռորոշ դարձավ դարպասի մեկ գրավումը. Արգենտինան հաղթեց 1:0 հաշվով։
Լիոնել Սկալոնիի թիմին հաղթանակ պարգևեց 63-րդ րոպեին Նիկոլաս Օտամենդիի խփած միակ գոլը։
Հավելենք, որ Բրազիլիայի հավաքականը որակավորման փուլի շրջանակում չի կարողանում հաղթել չորրորդ խաղում` կրելով երրորդ անընդմեջ պարտությունը։
Այս գոտու որակավորման փուլի 6-րդ տուրում կայացել է ևս չորս հանդիպում.
Պարագվայ 0:1 Կոլումբիա
Էկվադոր 1:0 Չիլի
Ուրուգվայ 3:0 Բոլիվիա
Պերու 1:1 Վենեսուելա
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.
- Արգենտինա – 15 միավոր
- Ուրուգվայ – 13
- Կոլումբիա – 12
- Վենեսուելա – 9
- Էկվադոր – 8
- Բրազիլիա – 7
- Պարագվայ – 5
- Չիլի – 5
- Բոլիվիա – 3
- Պերու – 2
Վերջում ավելացնենք, որ այս ընտրական գոտուց 1-6-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականներն ուղիղ որակավորվելու են ԱԱ-2026, իսկ 7-րդ տեղը գրավածը հնարավորություն կստանա անցկացնել միջմայրցամաքային անցումային հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Լիոնել Սկալոնի, Մունդիալ-2026, Նիկոլաս Օտամենդի