«Լանսը» սուպեր խաղով ջախջախել է «Փարիզին»` գլխավորելով Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը 🎥
«Լանսը» սուպեր խաղով ջախջախել է «Փարիզին»` գլխավորելով Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը 🎥
15/02/2026 - 12:23

Ֆրանսիայի Լիգա 1-ի 22-րդ տուրում «Լանսը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախել է «Փարիզին»։

Պիեր Սաժի գլխավորած թիմից դուբլ են գրանցել Ուես Սայիդն ու Ռայան Ֆոֆանան, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Ֆլորիան Տովենը։

Հյուրերից երկու գոլային փոխանցում է կատարել անվանի վինգեր Ալան Սեն-Մաքսիմենը, որն օրեր առաջ է պայմանագիր կնքել «Լանսի» հետ։

«Լանսը» միավորների քանակը հասցրել է 52-ի, շրջանցել ՊՍԺ-ին` Լիգա 1-ի գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Փարիզը» 22 միավորով 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026