Իրանում հանվել է ֆուտբոլային հանդիպումներին կանանց մարզադաշտ այցելելու արգելքը
Իրանում կանայք այսուհետ կկարողանան մարզադաշտերում ներկա լինել ֆուտբոլային հանդիպումներին։
Այդ մասին հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհդի Թաջը։ Որոշումը հաստատվել է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։
«Այսուհետ կանայք կկարողանան ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին։ Բարեբախտաբար, Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է այս հարցը։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կորոշի, թե ինչպես իրականացնել այդ գործընթացը։
Ներքին գործերի, Սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարությունները, Ֆուտբոլի ֆեդերացիան և երկու լրատվական գործակալություններ պատրաստում են կանանց մուտքը մարզադաշտեր իրականացնելու ծրագիրը»,- հայտարարել է Թաջը, ում խոսքերը մեջբերում է ISNA-ն։
Հավելենք, որ կանանց մարզադաշտ այցելելու արգելքն Իրանում գործում էր 1979 թվականից Իսլամական հեղափոխությունից։
Ժամանակ առ ժամանակ կանանց թույլատրվում էր այցելել մարզադաշտ, սակայն օրենքը պաշտոնապես չէր հանվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իրանի առաջնություն, Իրանի Հավաքական, Իրանի ֆուտբոլի ֆեդերացիա, Մեհդի Թաջ