Իրանը կբոյկոտի ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանությունը
Իրանը կբոյկոտի ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանությունը
28/11/2025 - 16:04

Իրանը չի մասնակցի աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությանը, հայտնում է Barron’s-ը։

ԱՄՆ-ը հրաժարվել է Իրանի պատվիրակության մի շարք անդամների մուտքի վիզա տրամադրել։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան միջոռմանը չմասնակցելու իր որոշման մասին արդեն հայտնել է ՖԻՖԱ-ին։

«ՖԻՖԱ-ին հայտնել ենք, որ ընդունված որոշումը սպորտի հետ որևէ կապ չունի։ Իրանի պատվիրակությունը ներկա չի լինի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությանը»,- հայտնել է ԻՖՖ-ի ներկայացուցիչը։

Նախնական տեղեկություններով` ԱՄՆ-ը Իրանի պատվիրակության միայն չորս անդամի է մուտքի վիզա տրամադրել, այդ թվում` ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ամիր Ղալենոյին։

ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025