Իտալիան անհավանական թրիլերային խաղում հաղթեց Իսրայելին 🎥

Իտալիան անհավանական թրիլերային խաղում հաղթեց Իսրայելին 🎥

09/09/2025 - 00:55

Աշխարհի 2026թ. աշխարհի առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի I խմբի 5-րդ տուրում Իտալիայի ազգային հավաքականը Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում հյուրընկալվելիս անհավանական թրիլերային խաղում 5:4 հաշվով հաղթեց Իսրայելի թիմին։

Առաջին խաղակեսում կողմերը փոխանակեցին մեկական գոլ։ Իտալացիներից 16-րդ րոպեին ինքնագոլ գրանցեց Մանուել Լոկատելին, սակայն 40-րդ րոպեին Մոյզե Քինը խփեց «սկուադրա աձուրիի» պատասխան գոլը։

52-րդ րոպեին Դոր Պերեցը կրկին առաջ մղեց իսրայելցիներին, բայց ընդամենը 5 րոպեում հյուրերը հավասարեցրին ու առաջ անցան հաշվի մեջ. 54-րդ րոպեին աչքի ընկավ Քինն ու դուբլ գրանցեց, իսկ 59-րդ րոպեին` Մատեո Պոլիտանոն։

81-րդ րոպեին Ջակոմո Ռասպադորին հաշիվը դարձրեց 4:2 և թվում էր, թե կդնի հանդիպման վերջակետը։

Այդուհանդերձ, Ռան Բեն Շիմոնի սաները չընկճվեցին ու կարողացան հավասարեցնել հաշիվը։ Նախ 87-րդ րոպեին Ալեսանդրո Բաստոնին գրավեց սեփական դարպասը, ապա` 89-րդ րոպեին Դոր Պերեցը խփեց Իսրայելի չորրորդ գոլը։ 30-ամյա ֆուտբոլիստը նույնպես դուբլ ձևակերպեց։

Սա էլ դեռ վերջը չէր, քանի որ «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին 90+1-րդ րոպեին հերոսացավ ու անհավատալի հաղթանակ պարգևեց Ջենարո Գատուզայի գլխավորած թիմին։

«Սկուադրա աձուրին» 9 միավոր վաստակեց ու I խմբում երկրորդ տեղ բարձրացավ։ Իսրայելը նույնքան միավորով երրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025