Իտալիայում մարզչին հեռացրել են 27։0 հաշվով հաղթանակից հետո

Իտալիայում մարզչին հեռացրել են 27։0 հաշվով հաղթանակից հետո

17/11/2019 - 12:47

Իտալան ներկայացնող «Ինվիկտասաուրոյի» ղեկավարությունը հեռացրել է երիտասարդական թիմի գլխավոր մարզչին այն բանից հետո, երբ թիմը 27։0 հաշվով հաղթել է «Մարինա Կալչիոյին»՝ պատճառաբանելով, որ թիմը չի հարգել մրցակցին։

«Մենք շոկի մեջ ենք և շատ ցավում ենք, որ մեր տղաները մրցակցին հաղթել են 27։0 հաշվով։ Մրցակցին պետք է հարգել, իսկ այդ խաղում մեր երիտասարդների կողմից մենք չտեսանք հարգանք։ Այդ ամենը խաթարում է մանկապատանեկան ֆուտբոլի ոգու առաջընթացին։

Մենք ներողություն ենք խնդրում «Մարինա Կալչիո» ակումբից և տեղեկացնում ենք, որ տնօրենների խորհուրդը միաձայն որոշել է՝ մարզիչ Ռիչինիին հեռացնել պաշտոնից»,- «Ինվիկտասաուրոյի» նախագահ Պաոլո Բրոգելիի խոսքերը մեջ է բերում Football Italia-ն։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023