Իտալիայի Սուպերգավաթ. Նապոլին խոշոր հաշվով հաղթեց Ֆիորենտինային` դուրս գալով եզրափակիչ 🎥
Իտալիայի Սուպերգավաթի առաջին կիսաեզրափակիչում դիմակայությունում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում միմյանց դեմ մրցեցին «Նապոլին» ու «Ֆիորենտինան»։
Համառ պայքարում ընթացած խաղում «աձուրիները» հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։
Վալտեր Մացարիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ալեսիո Զերբինը, ով փոխարինման դուրս եկավ 81-րդ րոպեին և 84-րդ ու 86-րդ րոպեներին դարձավ գոլի հեղինակ` վճռելով հանդիպման ելքը։
Նեապոլիտանական ակումբի կազմից մեկ գոլ էլ խփեց Ջովանի Սիմեոնեն։
Նշենք, որ 1:0 հաշվի ժամանակ «մանուշակների» կիսապաշտպան Ջոնաթան Իկոնեն չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցն իրացնելիս` հարվածելով շեղ։
Այսպիսով, «Նապոլին» դուրս եկավ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Ինտեր» – «Լացիո» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեսիո Զերբին, Իտալիայի Սուպեր գավաթ, Նապոլի, Ջոնաթան Իկոնե, Ջովանի Սիմեոնե, Վալտեր Մացարի, Ֆիորենտինա