Իտալիայի հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի հանդիպումների համար
Իտալիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են` մասնակցելու Ազգերի լիգայի A դիվիզիոնի վերջին երկու հանդիպումներին։
«Սկուադրա աձուրիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Ալեքս Մերետ («Նապոլի»), Իվան Պրովեդել («Լացիո»), Գիլելմո Վիկարիո («Էմպոլի»)
Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի, Ֆեդերիկո Դիմարկո (բոլորը` «Ինտեր»), Ֆեդերիկո Գատի, Լեոնարդո Բոնուչի (երկուսն էլ` «Յուվենտուս»), Լուիս Ֆելիպե («Բետիս»), Ռաֆայել Տոլոյ («Ատալանտա»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Պասկուալե Մացոկի («Սալերնիտանա»), Էմերսոն Պալմիերի («Վեսթ Հեմ»)
Կիսապաշտպաններ – Նիկոլո Բարելա («Ինտեր»), Սանդրո Տոնալի, Տամոզո Պոբեգա (երկուսն էլ` «Միլան»), Ժորժինիո («Չելսի»), Լորենցո Պելեգրինի, Բրայան Քրիստանտե (երկուսն էլ` «Ռոմա»), Մարկո Վերատի (ՊՍԺ)
Հարձակվողներ – Չիրո Իմոբիլե Մատեո Կանչելիերի (երկուսն էլ` «Լացիո»), Վիլֆրիդ Նյոնտո («Լիդս»), Վինչենցո Գրիֆո («Ֆրայբուրգ»), Ալեսիո Զերբին, Մատեո Պոլիտանո, Ջակոմո Ռասպադորի (բոլորը` «Նապոլի»), Ջանլուկա Սկամակա («Վեսթ Հեմ»)
Հավելենք, որ Իտալիայի հավաքականն Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի շրջանակում սեպտեմբերի 23-ին` Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում, կմրցի Անգլիայի, իսկ սեպտեմբերի 26-ին` Բուդապեշտում, Հունգարիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, իտալիայի հավաքական, Ռոբերտո Մանչինի