Իտալիայի գավաթ․ Ինտերը նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ?
Իտալիայի գավաթի շրջանակում կայացավ 1/4 եզրափակիչ վերջին հանդիպումը։ Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։
Անտոնիո Կոնտեի սաներին հաղթանակ պարգևեց Անտոնիո Կանդրևայի և Նիկոլո Բարելայի դիպուկ հարվածները, իսկ «մանուշակների» կազմից աչքի ընկավ Մարտին Կասերեսը։
Նշենք, որ «ներաձուրիների» կազմում իր նորամուտը նշեց դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը՝ 64-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։
Այսպիսով, «Ինտերը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմցրի «Նապոլիի» դեմ։ Մյուս զույգը կազմել են «Միլանը» և «Յուվենտուսը»։
# ԱՆտոնիո Կանդրևա, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Միլան, Յուվենտուս, Նապոլի, Նիկոլո Բարելա, Ֆիորենտինա