Իտալիայի առաջնության մի շարք հանդիպումներ հետաձգվել են
Ինչպես տեղեկացնում է իտալական Ա սերիայի պաշտոնական կայքը, առաջնության 26-րդ տուրի 5 հանդիպում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են։
Հետաձգվել են հետևյալ հանդիպումները․
«Յուվենտուս» – «Ինտեր»
«Միլան» – «Ջենոա»
«Պարմա» – ՍՊԱԼ
«Սասսուոլո» – «Բրեշիա»
«Ուդինեզե» – «Ֆիորենտինա»
Հետաձգված հանդիպումները կկայանան մայիսի 13-ին։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այս հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, որոշվեց հետաձգել խաղերը։
# Ա-սերիա, Բրեշիա, Ինտեր, կորոնավիրուս, Միլան, Յուվենտուս, Ուդինեզե, Պարմա, Ջենոա, Սասուոլո, ՍՊԱԼ, Ֆիորենտինա