Իտալացի հանրահայտ լրագրողն ասել է, թե Մբապեն երբ է Ռեալի հետ պայմանագիր կնքելու
Իտալացի հանրահայտ լրագրող Ջանլուլա Դի Մարցիոն վստահ է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։
Ինսայդերի խոսքերով ֆրանսիացի հարձակվողը նույնիսկ պատրաստի պայմանագիր ունի և նրան հայտնի է նաև, թե երբ Մբապեն այն կստորագրի.
«Մբապեն որոշել է ռիսկի գնալ։ Խնդիրը ոչ փողն է, ոչ էլ Ֆրանսիան ու ՊՍԺ-ն լքելը։ Խնդիրն այն է, որն նա ցանկանում է նոր մարտահրավերվերներ, այդ պատճառով էլ ցանկանում է խաղալ «Ռեալում»։ Երբ կամքդ ուժեղ է, դժվար է մտափոխվել։
Մբապեն արդեն պայմանագիր ունի «Ռեալի» հետ, որը նա, ամենայն հավանականությամբ, կստորագրի 2022 թ. փետրվարին։ Միայն անհավանական անակնկալը կփոխի Կիլիանի որոշումը։ Նա արդեն կողմնորոշվել է իր ապագայի հարցում»,- իտալացի լրագրողի խոսքերը մեջբերում է Wett Freunde-ն։
Հիշեցնենք, որ 22-ամյա հարձակվողը 2022 թ. հունիսի 30-ին դառնալու է ազատ գործակալ և «արքայական» ակումբի շարքերը կարող է համալրել անվճար։
Ֆրանսիացի գոլահարը դեռ 2021 թ. օգոստոսի վերջին` ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջում, մոտ էր «Ռեալ» տեղափոխությանը, սակայն ՊՍԺ-ն մերժեց մադրիդյան ակումբի երեք առաջարկները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ջանլուկա դի Մարցիո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ