Իտալական գրեթե բոլոր գրանդները հետաքրքրված են Դեպայի ծառայություններով
«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, հոլանդացի հարձակվողին իրենց շարքերում են ցանկանում տեսնել իտալական գրեթե բոլոր գրանդները։
Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Ինտերն» ու «Յուվենտուսը»։
Նշվում է, որ վերոնշյալ ակումբները կապվել են Դեպայի հետ` փորձելով պարզել նրա հետագա ծրագրերի մասին։
Ինքը` Դեպայը, չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», քանի որ իրեն հարմարավետ է զգում Կատալոնիայի մայրաքաղաքում, սակայն, եթե մոտ ժամանակներս չկարգավորվեն նրա ակումբային գործերը, ապա, հոլանդացի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կսկսի դիտարկել ստացված առաջարկները։
Հիշեցնենք, որ Մեմֆիս Դեպայը «բլաուգրանայի» շարքերը համալրել է 2021 թ. հուլիսին, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 23 հանդիպում` դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ինտեր, Մեմֆիս Դեպայ, Միլան, Յուվենտուս, տրանսֆերներ