Իտալական գրանդը  պաշտոնական առաջարկ է կատարել Մխիթարյանին

Իտալական գրանդը պաշտոնական առաջարկ է կատարել Մխիթարյանին

26/05/2022 - 17:16

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Ինտերը», որը մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել վերջինիս։

Սպասվում է, որ միլանյան ակումբում Մխիթարյանի տարեկան աշխավարձը կկազմի 3.5 մլն եվրո, որին կավելանան նաև տարբեր հավելավճարներ։

Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Ռոման» էլ 33-ամյա ֆուտբոլիստին պայմանագիր է առաջարկել «1+1» ձևաչափով և պատրաստ է նրան վճարել տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ։

Ֆաբրիցիո Ռոմանոն նույնպես հաստատել է այն տեղեկությունը, որ «Ինտերը» պաշտոնական առաջարկ են կատարել Մխիթարյանին։

Հաղորդվում է, որ կողմերի միջև այժմ բանակցություններ են ընթանում, իսկ «ներաձուրիները» վստահ են, որ պայմանագիր կկնքեն Մխիթարյանի հետ։

Հատկանշական է, որ Corriere dello Sport-ի տեղեկություններով «Ինտերն» արդեն ավարտին է հասցրել 33-ամյա ֆուտբոլիստի գործարքը։

Հավելենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։

Ավելի վաղ կային խոսակցություններ, որ հայազգի ֆուտբոլիստն ու «գայլերը» ցանկանում են շարունակել համագործակցությունը, իսկ հռոմեական ակումբի սպորտային տնօրեն Տիագու Պինտուն հայտարարեց, որ Մխիթարյանի պայմանագրի երկարաձգման հարցում չկա որևէ խնդիր։

հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 117 հանդիպում` դառնալով 29 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022