Իտալական գրանդը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Telegram-ի «Инсайды от Карпа» ալիքը, հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» մտադիր են ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գնել 22-ամյա ֆուտբոլիստին։
Նշվում է, որ միլանյան ակումբը պատրաստ է Սպերցյանի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 8 մլն եվրո, սակայն «ցլերը» նրա վաճառքից մտադիր են վաստակել նվազագույնը 12 միլիոն։
Հիշեցնենք` ավելի վաղ Սպերցյանին իրենց շարքերում էին ցանկանում տեսնել ՊՍՎ-ն «Ֆեյենորդը», «Ֆիորենտինան», «Վիլյառեալ», «Լացիոն» և մի շարք այլ ակումբներ։
Հավելենք, որ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 25 խաղում դարձել է 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Միլան, տրանսֆերներ