Իտալական գրանդը Գրինվուդի տրանսֆերի վերաբերյալ հարցում է ուղարկել Ման. Յունայթեդին
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մեյսոն Գրինվուդը, հնարավոր է շուտով հեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ «Յուվենտուսը» հարցում է ուղարկել «կարմիր սատանաներին»։
Ավելի վաղ հարցում էր ուղարկել նաև «Ատալանտան»։
Նշենք, որ մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը չի ցանկանում վաճառել Գրինվուդին և պատրաստ է նրան միայն վարձավճարով տրամադրել այլ ակումբի։
Հավելենք, որ անգլիացի հարձակվողն այժմ հեռացված է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներից` կապված իր ընկերուհու` Հարիեթ Ռոբսոնին բռնաբարելու մեղադրանքի հետ։
Իրադարձությունները տեղի են 2022 թ. հունվարին, ինչից հետո Գրինվուդը երկար ժամանակ կալանավորված էր, սակայն այժմ դատարանը նրա վրայից հանել է բոլոր մեղադրանքները։
Չնայած այդ հանգամանքին` «Մանչեսթեր Յունայթեդը» գործի առթիվ որոշել է անցկացնել սեփական հետաքննությունը, որի ընթացքում 21-ամյա ֆուտբոլիստն իրավունք չի ունենալու մարզվել ակումբի հիմնական խմբի հետ։
Ավելացնենք, որ Մեյսոն Գրինվուդը «կարմիր սատանաների» կազմում վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է 2022 թ. հունվարի 22-ին։
Երիտասարդ ֆուտբոլիստը մանկունյական ակումբի սան է, որի կազմում անցկացրել է 129 հանդիպում` դառնալով 35 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Հարիեթ Ռոբսոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մեյսոն Գրինվուդ, Յուվենտուս, տրանսֆերներ