Ֆանտաստիկ խաղ Պետերբուրգում! Իսպանիան 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥
Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին իսպանացիները և արդեն 8-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Կոկեի` աջ եզրից իրացրած անկյունայինի իրացումից հետո Ժորդի Ալբան ընթացքից հարվածեց, ինչ հետո, գնդակն անդրադառնալով Դենիս Զաքարիայից, հայտնվեց Շվեյցարիայի հավաքականի դարպասում։
Խփած գոլից հետո հանդիպում հիմնականում հանդարտվեց և նախքան ընդմիջման գնալն այլևս գոլային պահեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսի մեկնարկը կրկին անցավ Լուիս Էնրիկեի սաների առավելությամբ. 50-րդ րոպեին հարվածային դիրքում էր հայտնվել փոխարինման դուրս եկած Դանի Օլմոն, սակայն նրա հարավածը մոտ տարածությունից շատ թույլ ստացվեց, և Յան Զոմերը որսաց գնդակը։
Այդ դրվագից հետո Վլադիմիր Պետկովիչի թիմն ակտիվացավ և 68-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Շկեդրան Շաքիրին։
77-րդ րոպեին Շվեյցարիայի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Ռեմո Ֆրոյշերը։
Ստանալով քանակական առավելություն` «ֆուրիա ռոխան» փորձեց հաղթանակ կորզել, սակայն Շվեյցարիայի հավաքականը դիմացավ ճնշմանը։
Ամեն դեպքում, հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ առաջին կեսում իսպանացիները շատ լուրջ ճնշում էին գործադրում, սակայն Զոմերն ամեն անգամ հիանալի էր խաղում` փրկելով իր թիմին։
Լրացուցիչ երկրորդ խաղակեսում էլ պատկերը նույնն էր. Իսպանիայի հավաքականը փորձում էր օգտվել իր քանակական առավելությունից և հաղթանակ կորզել, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում խփել այդքան ցանկալի գոլը։
Ի վերջո, խաղում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ, որի միջողով էլ հաղթող դարձավ Իպանիայի հավաքականը։
Այսպիսով, իսպանացիները հաղթեց 11-մետրանոցներով և նվաճեց Եվրո-2020-ի կիսաեզրափակչի ուղեգիր։
# Դենիս Զաքարիա, ԵՎՐՈ-2020, Ժորդի Ալբա, Իսպանիայի հավաքական, Յան Զոմեր, Շկեդրան Շաքիրի, Շվեյցարիայի հավաքական, Ռեմո Ֆրոյլեր