Իսպանիան հաղթեց Պորտուգալիային` դառնալով Եվրոպայի 8-ակի չեմպիոն 📸
Իսպանիան հաղթեց Պորտուգալիային` դառնալով Եվրոպայի 8-ակի չեմպիոն 📸
08/02/2026 - 01:05

Ֆուտզալի Իսպանիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի 8-ակի չեմպիոն։

«Ֆուրիա ռոխան» Եվրո-2026-ի եզրափակիչում գոլառատ պայքարում 5:3 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին։

Իսպանացիներից հեթ-տրիկ գրանցեց «Բարսելոնայի» պաշտպան Անտոնիո Պերեսը։ Մեկական գոլ խփեցին նաև Խոսե Ռայան ու Ադոլֆոն։

Պորտուգալացիներից աչքի ընկան Աֆոնսո Ժեզուշը, Ռուբեն Գոյիշը և Պաուլետան։

Իսպանացիները չեմպիոնությունների քանակով ռեկորդակիր են Եվրոպայում։ Նրանք նախորդ անգամ տիտղոսը նվաճել էին 10 տարի առաջ` 2016 թվականին։

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին մասնակցում էր Հայաստանի ազգային հավաքականը` հասնելով մինչև քառորդ եզրափակիչ։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմին պայքարից դուրս թողած Խորվաթիայի հավաքականը զբաղեցրեց երրորդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026